Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, նշեց, որ իրենց կուսակցությունում խմորումներ չկան. «Ինձ համար անձամբ տհաճ է, որ Սասուն Միքայլեյանը ՔՊ վարչության անդամ չէ, և ձայներն այդպես դասավորվեցին: Մրցակցություն բոլոր տեղերում կա, եկեք դա չքաղաքականացնենք այն առումով, որ տանենք բացասական քաղաքականության դաշտ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե ի՞նք էլ է Սասուն Միքայլելյանի նման այն կարծիքին, որ Աբովյան քաղաքում ՔՊ-ի պարտության մեջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է մեղավոր, Սիմոնյանը պատասխանեց. «Ես էլ եմ մեղավոր մեր պարտության համար, որովհետև ժամանակ չեմ գտել՝ մասնակցելու քարոզարշավին»: