Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց ամբողջությամբ մերժել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այսօր նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպանները 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացել: