Այսօր ընթանում էր ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատավորի՝ նիստերի դահլիճ մտնելու ժամանակ, Հայկ Սարգսյանի կինը և նրա կողքին նստած անձինք ոտքի չկանգնեցին: Դատավորը կանանց բացատրեց, որ նախագահող դատավորի՝ ներս մտնելուն պես բոլորը պետք է ոտքի կանգնեն։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։