Իսլամիստները հարձակվել են բանակի գրասենյակի վրա և փորձել են գրավել շենքը, որտեղ ամենայն հավանականությամբ գտնվում է Մուհամմեդ Մուրսին: Զինծառայողները, որոնք պահպանում են Կահիրեի փողոցների անվտանգություւնը, ստիպված են եղել կրակ բացել: Միևնույն ժամանակ մի քանի տասնյակ հազար մարդ եկել են Կահիրեի կենտրոն մասնակցելու ցույցերին ի պաշտպանություև բանակի և ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի: Իսկ Եգիպտոսի մայրաքաղաքի արևելյան շրջաններում տեղի են ունենում Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների ցույցեր:

Եգիպտոսի  պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսին գտնվելու է կալանքի տակ մինչև դատական պրոցեսների սկիզբը: Այսօր այս մասին հայտարարել են եգիպտական լրատավական միջոցները` հղում կատարելով երկրի բանակի հայտարարությանը:

Այս որոշումը կողմ են ցուցարարները, որոնք այսօր հավաքվել են Թահրիր հրապարակում` իրենց աջակցությունը հայտնելու Մուրսիին Եգիպտոսի նախագահական պաշտոնից հեռացրած բանակին:

Միաժամանակ այս ցույցերի Ռաբաթ ալ Ադավիա մզկիթին հարակից շրջանում շարունակվում են «մերժման գործողությունները», որոնց նպատակն է կոչ անել, որ նախագահի պաշտոնին կրկին վերադառան Մուրսին և Մահմեդական եղբայրները: Նշվում է, որ Եգիպտոսի ռազմական գործիչները փողոց են դուրս բերել զինտեխնիկա, սակայն հայտարարել են, որ ուժ չեն գործադրի, եթե ցուցարարները սադրանքների չգնան: Մասնավորապես զանգվածային ակցիներին մասնակցոներին արգելվել փողոցները փակել բարիկադներով: