Ստամբուլի միջազգաին օդանավակայանում  այսօր  հերթական  ակցիան է  իրականացրել FEMEN շարժման ակտիվիստուհին: Նա  եկել էր օդանավակայան մերկ վիճակում և ամբողջ ճանապարհին ձեռքում պահում էր մի ցուցանակ, որի վրա գրված էր` «Էրդողան, Ստամբուլ-Քաբուլ»: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

«Այս քայլով  շարժման ակտիվիստները Թուրքիայի բնակչությանը կոչ է անում, եգիպտացիների նման, տապալել Էրդողանի իսլամական ռեժիմը», - ասվում է այս շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Հայտնվում է, որ  որ աղջիկը ձերբակալվել է  և նրա հետ կապը կտրվել է;

 Միայն անցյալ ամսվա ընթացքում  ֆեմինիստուհիներն իրականացրել են մի քանի ակցիաներ: