Կարիճը ամենավտանգավոր կինն է Ջրի տարերքի բոլոր նշաններից
Նա իսկապես ճակատագրական կին է՝ միաժամանակ սեքսուալ և խելացի։ Հաղթել այս մրցակցուհուն շատ բարդ է, քանի որ տղամարդն իսկույն նրա զոհն է դառնում։ Կարիճ-կինը լավ հոգեբան և սադրիչ է։ Նա իսկույն տեսնում է բոլոր թույլ կողմերը և դիպուկ հարված է հասցնում։ Այս կնոջ գլխավոր թերությունը նրա մանրախնդրությունն է։ Եթե նրա զոհին
ապացույցներ ներկայացնեք, որ այս կինը ամենից շատ գնահատում է նրա ֆինանսական կայունությունը, Կարիճն իսկույն պարտություն կկրի։
Ձկները իսկական ջրահարսներ են
Ձկների ուժեղ կողմն է միտքը, ինտուիցիան և զգայունությունը։ Սակայն նա ունի նաև թույլ կողմեր՝ անկայուն է և հաճախ է սիրահարվում։ Նա բացարձակ ունակ չէ երկարատև սիրել մեկ տղամարդուն․ նույնիսկ հեռավորության վրա և պլատոնական սիրով։ Բավական է միայն բացահայտել նրա անհավատարմությունը, և տղամարդը իսկույն վերջ կդնի իրենց սիրավեպին։
Խեցգետինը հմտորեն կրում է հրեշտակի դիմակը
Տղամարդը նրա մեջ անպաշտպան, համեստ աղջնակ է տեսնում։ Նրա կողքին նույնիսկ ամենաթույլ տղամարդն իրեն ուժեղ է զգում։ Այս տեսակ սադրիչ կնոջ դիմակը հարկավոր է
պատռել։ Խեցգետին-կինը տղամարդու համար պայքարի մեջ իրեն շատ սառնասիրտ է պահում և բացարձակ չգիտի, թե ինչ է ամոթը։ Տեսնելով նրա իրական դեմքը՝ տղամարդն ինքը կփախչի։
Աղեղնավորը ամենահաշվարկողն է Հրե տարերքի նշաններից
Նա կարողանում է իր կողքին պահել տղամարդուն կարեկցանքի և ըմբռնման շնորհիվ։ Կին Աղեղնավորը միշտ պատրաստ է լսել տղամարդու բոլոր բողոքները։ Այս տեսակ մրցակցուհուն հնարավոր է հաղթել միայն անկախությամբ և սրամտությամբ։ Եղեք մի փոքր սառը և հանգիստ, մի ձանձրացրեք Ձեր ամուսնուն անիմաստ հարցերով։ Այս հակադրությունը կաշխատի Ձեր օգտին։
Խոյը ինքնավստահ և փոքր-ինչ կոպիտ է
Այս ակտիվ որսորդուհին և ամազոնուհին հմտորեն կսանձի Ձեր տղամարդուն։ Ինչպե՞ս պայքարել նրա դեմ։ Պարզապես բարկացրեք իրեն։ Բարկության և զայրույթի պահերին նա դադարում է ամաչել և տհաճ արտահայտություններ է անում։ Այս տեսակ մարտավարությունը շատ արագ կբացի տղամարդու աչքերը և նա կտեսնի Ձեր մրցակցուհու իրական էությունը։
Առյուծը նախանձում է հաջողությանը, բարեկեցությանը և հմայքին
Եթե նա աչք է դրել Ձեր տղամարդու վրա, ապա նրա անձնական կյանքը չի դասավորվում։ Ցանկացած անհաջողության դեպքում նա վերածվում է գռեհիկ մի կնոջ։ Եթե Ձեր տղամարդը ուշադրություն է դարձրել այս կնոջը, ուրեմն նրա կյանքում պակասում են շքեղությունն ու վեհությունը։ Փորձեք փոխել Ձեր իմիջը։
Ցուլը մեծատառով կին է
Սակայն արտաքին կանացիության, կոկիկության և խնամվածության հետևում միշտ թաքնված է մտածված մարտավարությունը։ Նա կարող է ժամանակին մեկ քայլ հետ գնալ՝ սպասելով գրոհելու համար ավելի հարմար պահին։ Սակայն երևակայության հետ նա խնդիր ունի, և նրա դեմ լավագույն զենքը հանդիսանում է ժամանակը։ Բացի այդ, Ցուլը չափից ավելի համառ է և միշտ սիրեցյալից կայունություն է պահանջում, ինչը կարող է վախեցնել ցանկացած տղամարդու։
Այծեղջյուրը հազվադեպ է հայտնվում բաժանողի դերում
Այծեղջյուր կանայք հազվադեպ են պայքարում հանուն տղամարդու. նրանց արժեքները մի փոքր այլ են և պլանավորած են դեռ պատանեկության տարիներից։ Կին- Այծեղջյուրը ավելի շուտ կհամաձայնվի ծնողների առաջարկած թեկնածուին, քան կպատերազմի հանուն ուրիշի ամուսնու։
Կույսը նույնպես հազվադեպ է պայքարի մեջ մտնում
Այս կինը չափազանց ճշտապահ է և չի կարող սիրուհի լինել։ Քիչ հավանական է, որ տղամարդկանց կհետաքրքրի այս տեսակ կինը։ Սակայն եթե դա պատահել է, ապա պատերազմելը նրա հետ անիմաստ է։ Դա նշանակում է, որ այդ երկուսի միջև իսկական սեր է։
Կշեռքը վտանգավոր է իր դիվանագիտությամբ և ինտուիցիայով
Այս կինը ինտրիգներ է հյուսում, սակայն երբեք չի նախաձեռնում առաջինը։ Ավելի շատ այս կանայք վախենում են բացահայտ հարձակումներից և պահանջներից, նաև անեկղծ զրույցներից «Ի՞նչ ես ուզում իմ ամուսնուց» թեմայով։ Նա իսկույն կսկսի որոնել մեկ այլ՝ ազատ տղամարդու։
Երկվորյակները անլուրջ մրցակիցներ են
Երկվորյակը երկար չի մարտնչի Ձեզ հետ. չէ՞ որ նրա տեսադաշտում արդեն մեկ այլ օբյեկտ է հայտնվել։ Այս կանայք կայունության հետ մեծ խնդիրներ ունեն։ Եթե Ձեր տղամարդը ցանկանում է այս կնոջը, համարեք, որ նա պարզապես կախարդել է նրան։ Սակայն, միևնույն է, հանգիստ եղեք՝ դա երկար չի տևի։
Ջրհոսը բաժանող կանանց ամենահազվադեպ հանդիպող տեսակն է
Այս կինը ավելի շատ տղամարդու ընկերակցության կարիքն ունի, քան տիրել Ձեր ամուսնուն։ Դիտավորյալ այս կինը երբեք չի լինի ձեր բաժանության պատճառը. սա նրա համար բավականին քրտնաջան աշխատանք է։ Բացի այդ, նա երկրպագուների պակասը երբեք չի զգում։