ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բացի այդ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,


ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,

Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհվել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այսօր համապատասխան հրամանգրերը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այս մասին դեռ 2 օր առաջ Facebook-ի իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե դա իր որոշումն է, մինչդեռ որոշումը կայացնում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: