Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նխագահի ստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաեւ 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս 2-3 սպանություն»,-ասաց նա:


Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը, Օսիպյանը նշեց. «Այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ: Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն արձագանքեց. «Քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վստահեցնում եմ, որ վերահսկելի է ոստիկանության կողմից: Որեւէ խնդիր չեմ տեսնում»: