1. Որովհետեւ ես դեռ գոհ չեմ իմ էությունից, և ինձ մի փոքր ավելի ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ կարող եմ ես տալ աշխարհին։

2. Որովհետեւ ես դեռ չեմ գտել իմ միակ անկրկնելիին, իսկ ամուսնանալ պարզապես, որովհետև ամուսնանալու ժամանակն է, ես չեմ պատրաստվում։

3. Որովհետև ամուսնությունը կատակ չէ, և ես չեմ ուզում ուղղակի հարսանիք անել։

 4. Որովհետև ես չեմ ուզում կես տարուց ամուսնալուծվել։

5. Որովհետեւ ամուսնությունը տարիքի կամ ավանդույթների հետ կապ չունի։

6. Որովհետև իմ սիրտը դեռ ցավում է։

7. Որովհետև ես դեռ չգիտեմ, թե ում եմ ուզում տեսնել իմ կողքին իմ հարսանիքին։

8. Որովհետև, թեպետ մայրիկս թոռներ է ուզում, իսկ հայրիկս՝ մեկին, ով իմ մասին կհոգա, ես ինքս դրան դեռ պատրաստ չեմ։

 

9. Որովհետև ես չեմ ապրի մեկի հետ, քանի դեռ հուզական և մտավոր մակարդակով չեմ կապվել նրան և չեմ հասկացել թերությունների արվեստը։

10. Որովհետեւ հեշտ ծանոթությունների ժամանակակից մշակույթն ամեն բան փչացնում է։