Ցուլ և երկվորյակ

Երկուսն էլ տեմպերամենտով և ուժեղ անհատներ են։ Նրանց կիրքը թույլ չի տալիս, որ խնդիրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա, այնպես որ, նրանց ամուսնությունը հավերժ է։

Խոյ և երկվորյակ

Նրանք կառուցում են երևակայության և ռոմանտիկայի իրենց աշխարհը։ Նրանք կարողանում են միմյանց երջանկացնել ուշադրության նուրբ ժեստերով և բուռն սեռական կյանքով։

Առյուծ և Ցուլ

Այս երկուսը առանց քաշվելու հրապարակային էլ ցուցադրում են իրենց զգացմունքները։ Առյուծի և Ցուլի հարաբերությունները շատ վառ են, զգայական և կրքոտ։ Նրանք չեն դավաճանում միմյանց, քանի որ շատ նվիրված են և երբեք թույլ չեն տալիս, որ զգացմունքները մարեն։

Աղեղնավոր և Կույս

Աղեղնավորը ազատություն է տալիս Կույսին, իսկ Կույսը զսպում է Աղեղնավորին չմտածված քայլերից։ Նրանք մե՛րթ ձգում են միմյանց, մե՛րթ վանում։ Դա օգնում է նրանց հարաբերություններում պահպանել կիրքն ու հետաքրքրությունը։

 

Այծեղջյուր և Ջրհոս

Այծեղջյուրն օրենքի մարդ է։ Նա հարգում է դիմացինի անձնական սահմանները և նույնն էլ ուրիշներից է պահանջում։ Ջրհոսն իսկական խռովարար է, որը թքած ունի ուրիշի անձնական սահմանների և կանոնների վրա։ Այծեղջյուրը շատ զուսպ է շրջապատում, և Ջրհոսը գիտի, թե ինչպես բացի նրան։ Կիրքը այս երկու նշանների միջև անխուսափելի է։


Երկվորյակ և Խեցգետին

Այս զույգի հարաբերությունները նման են «ամերիկյան բլուրներին», քանի որ հույզերը ղեկավարելիս նրանք շատ անկանխատեսելի են լինում։ Նրանց մոտ միշտ «դրայվ» է հարաբերություններում, բայց այստեղ դրականն այն է, որ նրանք երբեք կողքի վրա հարաբերություններ չեն փնտրում, քանի որ ունեցած հույզերն ու բարդ հարաբերություններն էլ լրիվ բավարար են։