«Ժամանակ» թերթը գրում է. «Սեւանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իր եւ իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ եւ իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն եւ այլն:
Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, եւ դրանք կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում եւ թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում