Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այս շաբաթ կժամանի «Բարսելոնա» եւ կբանակցի կատալոնական ակումբի ղեկավարության հետ իր հնարավոր տրանսֆերի հարցով, հաղորդում է կատալոնական La Porteria-ն։
27-ամյա ֆուտբոլիստը հույս ունի համոզել «Բարսելոնայի» ղեկավարությանը համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ եւ արդեն այս ամռանը կազմակերպել իր վերադարձը։
ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 222 միլիոն եվրո։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անցած շաբաթ հայտարարել էր, որ ՊՍԺ-ն մտադրություն չունի վաճառել Նեյմարին։