«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչև իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնականը։
Մինչդեռ նախօրեին «մամուլի դեմ» ասուլիս հրավիրած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին տարիներին իրենք ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել ու պայքարել են նախկին իշխանության դեմ։
Հավանաբար, պատգամավորը ցանկացել է ասել, որ իրենք հոգով են եղել ընդդիմադիր, և եղբայրն օգնել է նախարարին, սակայն հոգու խորքում մերժել է նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: