«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների եւ տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։
Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն ի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի՝ նա նոր բիզնեսներ է հիմնում ոչ թե Եվրոպայում, այլ Ռուսաստանում։ Մեզ պատմեցին, որ Աբրահամյանը սկսել է հսկայական ջերմոցներ կառուցել Կրասնոդարի երկրամասում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում