Մամուլում վերջերս տեսանյութ հայտնվեց պատգամավոր Հայկ Սարգսյանի և մի աղջկա մասնակցությամբ. զույգը պարում էր Երևանի ակումբներից մեկում: Հետո պարզվեց, որ աղջիկը մոդել Անչոկն է, սակայն BlogNews.am-ի հետ զրույցում վերջինս հերքում է, որ այդ օրը Հայկի հետ է եղել:

«Կոնկրետ այդ օրը ես չեմ եղել Հայկի հետ, բայց երեք տարի առաջ այդ ակումբում նշել եմ ծննդյանս օրը, որին ներկա է եղել նաև Հայկը: Մենք շատ վաղուց իրար գիտենք և շատ մտերիմ ընկերներ ենք: Վերջին շրջանում այդ ակումբում չեմ եղել, և այդ տեսանյութում ես չեմ»:

 

Անչոկը նշում է, որ տարիներ առաջ գործի բերումով է ծանոթացել Հայկի հետ, հետո դարձել են շատ լավ ընկերներ: Այն հարցին՝ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ այսօր մամուլում շրջանառվում է նրա անունը, պատասխանում է. «Ինձ համար միևնույն է, որովհետև տեսանյութում երևում է, որ ես չեմ: Չի անհանգստացնում նաև այն պատճառով, որ իմ ու Հայկի հարաբերությունները շատ նորմալ են: Բոլորն էլ գիտեն, որ մենք ուղղակի շատ լավ ընկերներ ենք»:

Մոդելը նաև նշում է, որ Հայկի հետ այս թեման չի քննարկել. «Իր տեսակն իմանալով՝ կարծում եմ՝ չի անհանգստացնում այդ փաստը: Իհարկե, ոչ մի դժգոհություն չունի, որ իմ անունը շահարկվում է իր անվան կողքին»: