Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որի շահառուներից է Միխայիլ Սաակաշվիլին, ռուսերենով մի ամբողջ ելույթ է հասցեագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ընթերցել է հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան: Խոսքի գրեթե ամբողջ տեքստը հայհոյանքներ է պարունակել:
Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն դատապարտել են այդ ելույթը։ Այն շարունակում է լայնորեն տարածվել համացանցում: Այդ մասին գրում է՝ հղում անելով Аpsny.ge-ին:
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն արժանի է հայհոյանքի և որ անձամբ ինքը Պուտինի պատճառով չի կարողանում այցելել Աբխազիա, որտեղ իր նախնիների գերեզմաններն են: Սակայն Գաբունիայի՝ զայրույթն արտահայտելու տվյալ ձևն իր համար անընդունելի է:
Վրաստանի վարչապետն ու իշխանության ներկայացուցիչները միջադեպը համարել են «ապակայունացման փորձ, որը անպատասխան չի մնա»: Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան այդ հայտարությունը համարել է հեռուստաալիքի գործերին միջամտելու և գրաքննության փորձ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերոնշյալ ալիքով Գեորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական, հայհոյական արտահայտություններ է արել։