Սեւանա լճի ծաղկման դեպքում կտրականապես արգելվում է այդ ջրով ոռոգել հողը, քանի որ տոքսինները կարող են հայտնվել մթերքների մեջ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս երեւույթը մեզ մոտ բավականաչափ ուսումնասիրված չէ, որպեսզի մենք պատկերացում ունենանք այն մասին, թե ինչ է կատարվում իրականում:
«2018 թվականի ամռանը ազդանշաններն արդեն ստացվում էին, սակայն ոչինչ չէր ձեռնարկվել: Հարկավոր է համալիր հետազոտություն անցկացնեկ, հասկանալ իրավիճակը, լճի թունավորման մակարդակը:
Հարկավոր է հետազոտել նաեւ կովերին, որոնք սատկել են ոչ միայն լճի ափերի մոտ, այլեւ ավելի հեռու շրջաններում: Միայն մեխանիկական մաքրումը կարող է բավական չլինել, հարկավոր են համալիր հետազոտություններ, վարակված վայրերի քարտեզագրում, եթե կան այդպիսիք, ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար: Այս ամենը պետք է անեն համապատասխան պետական գերատեսչությունները», - ասաց նա:
Փորձագետը նշեց, որ լճի ծաղկումը կարող է վկայել միկրոցիստին թույնի առկայության մասին, որը սննդային շղթայում հայտնվելու ժամանակ անգամ եռացման դեպքում չի մահանում:
«Անթույլատրելի է ասել, որ կովերի մոտ ինֆեկցիա չի հայտնաբերվել, դրա համար ամեն ինչ լավ է:
Ինչու՞ թունաբանական հետազոտություն չի անցկացվել:
Ձեւացնելը, թե ինչ որ բան արվում է, ոչնչի չի հանգեցնի, ինչի մասին վկայում են բողոքի ակցիաները: Մարդիկ պարզապես տեղեկացված չեն, թե ինչ վտանգներ կարող են պարունակել ջրիմուռները: Ոչ մի տեղեկատվություն չկա: Եթե կա, ապա ինչու՞ է հրապարակվում: Հայտարարվել է, որ կովերի մոտ հայտանբվերվել է անաբենա մանրէ, բայց չգիտես ինչու հետազոտությունները չեն շարունակել, իսկ այժմ արդեն խոսքը Վրաստանում անալիզներ անցկացնելու մասին է, թեեւ մեզ մոտ դրա համար բոլոր պայմանները կան», - հավելեց Գրիգոր Գրիգորյանը՝ նկատելով, որ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները պաշտպանում են իրենց շահերը՝ հավանաբար այդքան լավ չպատկերացնելով բոլոր ռիսկերը: