Երեւան-Սեւան-Իջեւան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174ից մինչեւ կմ 67-150 եւ կմ 96+500ից մինչեւ կմ 106+100 հատվածներում:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետեւում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:
Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: