Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բրազիլացի հարձակվողը մեկ շաբաթ ուշ էր միացել թիմի մարզումային հավաքին եւ այժմ մարզվում է անհատական ծրագրով։
«Ես միշտ հիասթափվում եմ, երբ ֆուտբոլիստն ուշանում է։ Նրա հեռանալու ցանկության մասին ես իմացա Ամերիկայի Գավաթից առաջ։ Բայց դա իմ գործը չէ։ Ակումբն ու Նեյմարը կլուծեն այդ խնդիրը։ Նա դեռ իմ խաղացողն է եւ պետք է աշխատեմ նրա հետ։ Ես պատրաստեմ հարմարվել շատ բաների, պետք է ճկուն լինել։
Հիմա Նեյմարը օրական երկու մարզում է անցկացնում, բայց դա անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ նա պատրաստ է չինական մրցաշրջագայությանը»,- Տուխելի խոսքը մեջբերում է RMC-ն։
Նեյմարը ՊՍԺ-ի հետ չէր մեկնել Դրեզդեն, որտեղ ֆրանսիական թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Դինամոյի» հետ եւ հաղթել 6։1 հաշվով