Սիդնեյում Metro St. James ֆրանսիական սրճարանը աչքի է ընկնում իր հետաքրքիր մարքեթինգային քայլով, որը կայանում է նրանով, որ հաճախորդները իրենց պատվերի դիմաց վճարում են համբույրով: Այս մասին հաղորդում է Gazeta.ua-ն:

Ամբողջ հունիսի ընթացքում հաճախորդները, որոնք ընտրում են այս սրճարանը ժամը 9-11 առավոտյան սուրճի համար, խմիչքի դիմաց կարող են վճարել համբույրի տեսքով:

«Մենք աշխարհ ենք վերադարձնում ռոմանտիկան: Այցելեք մեր սրճարան ձեր սիրահարների հետ առավոտյան ժամը 9-11-ը և կտեսնեք նրանց համբուրվելիս` սուրճ պատվիրելով: Մենք չենք վերցնի ձեր փողերը, միայն ձեր համբույրները»,- նշված է Metro St James-ի Facebook-յան էջում:

Չնայած որ սրճարանի անձանակզմին արգելված է համբուրել, սակայն սրճարանի հաճախորդները ամեն դեպքում պարտավոր չեն ունենալ զույգ, որպեսզի օգտվեն այդ ակցիայից: Եթե նա ունի անհրաժեշտ համարձակություն, ապա նա կարող է բերել արճարան իր աշխատակցուհուն կամ ուղղակի պատահական անցորդի փողոցից: Գլխավոր պայմանը կայանում է նրանում, որ վերջինս պետք է դեմ չլինի և համբույրը լինի իրական:

Գովազդային տեսահոլովակում մատուցողներից մեկը նշում է «Մենք կհսկենք ձեզ: Դա պետք է լինի իրական համբույր: Ես կարող եմ տարբերել իրականը կեղծից: Ես մասնագետ եմ այդ հարցում»: