Էրնեստո Չե Գևարայի մահվան դեռևս չհրապարակված հանգամանքները հայտնի են դարձել «Չեի սպանությունը Բոլիվիայում.բացահայտում» գրքի հրապարակումից հետո, որի հեղինակներն են դարձել հեղափոխականի կյանքի հետազոտողներ Ադիս Կուպուլը և Ֆրոյլան Գոնսալեսը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով կուբական Juventud Rebele պարբերականին:

Նրանց տվայլներով Չեի սպանողները կտրել են ոչ միայն վերջինիս ձեռքերը,այլ նաև մարմնից մասամբ առանձնացրել են գլուխը:

Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն, որ Չեի գլուխը կտրելու նախաձեռնությունը հնարավոր է՝ պատկանել է Բոլիվիայի այն ժամանակվա նախագահ Ռենե Բարիենտոսին, ով ցանկացել է այն ուղարկել Կուբա, սակայն ԱՄՆ-ի ադմինիստրացիան դեմ է եղել: Արդյունքում թաղումից առաջ կտրել են կոմանդանտեի ձեռքերը և այն տեղադրել հեղուկով տարրայի մեջ: Հետագայում այդ ձեռքերը տեղափոխել են Հավանա երկրից փախուստի դիմած բոլիվիացի նախկին նախարարի կողմից:

Եթե հետազոտողների տեղեկատվությունը հավաստի է, ապա ինչպես կարծում են փորձագետները կարելի է ենթադրել, որ բոլիվիական իշխանությունները ամեն դեպքում փորձել են իրականացնել իրենց ծրագրերը, սակայն այդպես էլ մինչև վերջ չեն հասցրել:

Գրքի հեղինակները նաև հայտնում են բոլիվիական հատուկ ծառայության ջոկատի զինվորների անարժան վարքագծի մասին, որոնք ձերբակալել են և գնդկահարել են Գեվարային Լա Իգերա գյուղում 1967 թվականի հոկտեմբերին:

1967 թվականին Չե Գևարան իր ջոկատով հայտնվել է Բոլիվիայում, որպեսզի կազմակերպի պարտիզանական շարժում: Սակայն հոկտեմբերի 8-ին նա վիրավորվել է և գերևարվել բոլիվիական բանակի հատուկ ծառայության ջոկատի կողմից, որոնց մարզում էին ամերիկացի մասնագետները, իսկ Չեի հարցաքննության հաջորդ օրը նրան գնդկահարել են: Միայն 1997 թվականի հունիսին հաջողվել է հայտնաբերել նրա գերեզմանը օդանավակայի թռիչքուղու վրա: Չե Գևարայի մնացորդները տեղափոխվել են Կուբայում Սանտ Կլարա քաղաքի դամբարան: