Վերջերս FaceApp հավելվածի ֆիլտրերը կրկին ուշադրության կենտրոնում են պահում մոռացված ծրագիրը: Սակայն, եթե ցանկանում եք ինքներդ մնալ ձեր լուսանկարների սեփականատերը, մի օգտվեք այս ծրագրից:
Այս հավելվածի օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ձեր տվյալների անվտանգության պահպանման համար:
Առաջին անգամ հավելվածը վիրուսային դարձավ 2 տարի առաջ: Հավելվածը արհեստական ինտելեկտի միջոցով լուսանկարներում փոխում է մարդկանց տարիքը: Այն ժամանակ հնարավոր էր դեմքին ժպիտ ավելացնել, փոխել սեռը, ինչպես նաև ուղղել դեմքի խնդիրները:
Այն ժամանակ հավելվածում ավելացան նաև ֆիլտրեր, որոնք թույլ էին տալիս փոխել ռասան: Սակայն այդ ֆիլտրերը ջնջվեցին այն բանից հետո, երբ հավելվածին մեղադրեցին ռասիզմի մեջ:
Այս տարի հուլիսին հավելվածը երկրորդ կյանք ստացավ, երբ համաշխարհային աստղերը սկսեցին հրապարակել իրենց նկարները, որոնք ծերացվել էին ֆիլտրերի միջոցով: 2-3 օրվա ընթացքում սոցցանցերը ողողվեցին նմանատիպ լուսանկարներով:
Որքան էլ այս ամենը զվարճալի լինի, անվտանգության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս երկու անգամ մտածել մինչև լուսանկարները փոփոխելը:
Mashable-ի տվյալներով՝ FaceApp-ը ներկայումս ներբեռնումների քանակով զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ ՝ App Store-ում և Play Market-ում: #faceappchallenge հեշթեգը նույնպես շատ տարածված է առցանց հարթակներում: Նման ժողովրդականությունը չէր կարող աննկատ անցնել, և տեղեկատվական անվտանգության շատ մասնագետներ սկսեցին հտաքրքրվել ընկերության գաղտնիության քաղաքականությամբ:
Մասնագետներին կասկածելու առիթ տվել է միանգամից մի քանի գործոն: Առաջին հերթին, իհարկե, այն, որ ծրագիրը հենց հիմա է ստացել նման մասսայականություն՝ չնայած հասանելի է արդեն 2 տարի:
Շատերն ուշադրություն են դարձնում նրան, որ հավելվածն օգտագործելու համար անհրաժեշտ է ինտերնետ-կապ, ինչը կարող է նշանակել, որ ծրագիրն օգտագործման ընթացքում նկարները փոխանցում է այլ սերվերների:
Այս տարի մայիսին NBC-ը հայտնեց, որ Ever հավելվածը պահպանում է օգտատերերի լուսանկարները, որպեսզի նեյրոցանցը դեմքերը ճանաչելու փորձարկումներ անի:
Մյուս օրինակը կապված է IBM ընկերության հետ: Flickr հավելվածը ևս օգտագործում էր լուսանկարները փորձարկումների համար՝ առանց զգուշացնելու օգտատերերին:
Թվիթերյան օգտատերերը նշում են նաև, որ հավելվածը կարող է պատկանել որոշ ընկերությունների, որոնք հավաքում են մարդկանց տվյալները՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Այդպես, օրինակ, արել էր Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ:
FaceApp-ի գաղտնիության քաաքականությունում նշվում է նաև, որ հավելվածը հավաքագրում է տվյալներ օգտատերերի գտնվելու, ինչպես նաև ինտերնետ կապի օգտագործման մասին:
FaceApp-ը պաշտոնապես նշում է, որ չի վաճառում օգտատերերի տվյալները երրորդ կողմերի, սակայն մեկ տող ներքևում էլ գրում է, որ կարող է տրամադրել տվյալները գովազդատուներին՝ թարգետավորման որակը բարձրացնելու համար:
FaceApp-ը բացառություն չէ, քանի որ նման քայլեր անում են գրեթե բոլոր հավելվածները, որոնք օգտատերերից խնդրում են թույլտվություն լուսանկարների հետ աշխատանքի համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ IT ընկերությունները, հաշվի առնելով օգտատերերի չիմացությունը, գտել են հեշտ տարբերակ անձնական տվյալները ստանալու և հետագայում վաճառելու համար:
Այն, որ արդեն սկսվել են FaceApp-ը ջնջելու արշավներ, նշանակում է, որ Cambridge Analytica-ի՝ օգտատերերի տվյալները գողանալու և վաճառելու սկանդալն իզուր չի անցել:
Հնարավոր է, որ FaceApp-ը որևէ հստակ նպատակով չի օգտագործում հավելվածի տվյալները, բայց հաշվի առնելով այն, թե որքան տարածված է հիմա այս ծրագիրը, կարող ենք ենթադրել, որ շատ ընկերություններ կհետաքրքրվեն FaceApp-ի տվյալների ձեռքբերմամբ:
Նյութի աղբյուրը՝ 168.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					