Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել:

Ըստ АПА գործակալության հաղորդագրության, Մոլդովայի ԱԳ նախարարությունը պատրաստվում է բողոքի նոտա հղել հայկական կողմին: «Աուրելիայի ելույթից հետո երկու օր հետո նրան սպառնում են Երևանում և այդ սպառնալիքներն այն չափի են  հասել, որ նա վախենում է լքել հյուրանոցը»: Այս մասին հայտնել է Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի ամուսին Դմիտրի Գրիգորիուն: 

Նրա խոսքերով` ելույթից հետո անընդհատ համացանցով սպառնալիքներ են գալիս, գրում են բոլոր հնարավոր կոնտակտներով, սոցիալական ցանցերով, Մոլդովայի խորհրդարանական փաստաբանի պաշտոնական կայքում: 

Իր հերթին ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ այդ կապակցությամբ Երևանում Մոլդովայի դեսպանատուն չկա, իսկ Աուրելիու Գրիգորիուն նաև 15 տարվա Ռումինիայի քաղաքացի է նրանք դիմել են նաև Երևանում Ռումինիայաի դեսպանատուն խնդրանքով պահովել նրա անվտանգությունը: Դեռևս դեսպանատնից պատասխան չի հետևոլ:

YerevanNews.am-ի հետ զրույցում «Անի Պլազա» հյուրանոցի անվտանգության աշխատակիցը նշեց, որ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանը  մոտ մեկ ու կես ժամ առաջ լքել է հյուրանոցը: Նրանք նաև նշեցին, որ վերջինիս նորմալ դիմավորել և ճանապարհել են և բոլոր նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Panarmenian.net-ի հետ զրույցում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար և հուլիսի 4-ին ԱԺ-ում համաեվրոպական խորհրդաժողովի նիստը նախագահող Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասաց․ «Ես բացառում եմ նման հայտարարությունների իրական լինելը։ Դրանց համար որևէ հիմք չկա։ Ադրբեջանում ամենայն հավանականությամբ շոկի մեջ են, որ մեն շատ հանգիստ արձագանքեցինք իրենց սադրանքին։ Ոչ մեկը ոտքերով չէր դոփում, չէր աղմկում և ադրբեջանցիներն ակնկալած արդյունքին չհասան և այս կերպ են փորձում սրել իրավիճակը»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ  Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն  հայտարարեց, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոս՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», եւ որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է»: