Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է շնորհակալություն հայտնել Կոստյային, որ բերանբացի նման գաղտնազերծել է կոնտրհեղափոխության պլանը։ Այն ինչ նա գրել է այս փոքրիկ տեքստում, ավելին է, դրա մասին գիտեինք կողքից դիտարկումներով, բայց որ ինքը բավական կմանրամասնի, դա մի փոքր անակնկալ էր։
Եւ այսպես՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնել հենց իր մեթոդներով ու գործիքներով․․․․
1․ Գտնել իշխանության որոշումներից դժգոհ թիրախային խմբեր /իսկ այդպիսիք շատ են ու դեռ լինելու են, որքան համակարգային կոռուպցիայում ներգրավվածները տուժեն կորցված եկամուտներից/
2․ Այդ խմբերին դարձնել ամբոխ՝ խմացնելով /պարզվում է, Իջևանի ցույցերում լավ գինովցածներ էլ են եղել/, կատաղացնելով ու «ջինը շշից բաց թողնելով»՝ նրանց բախման մեջ մտցնելով ոստիկանության հետ, փողոց փակելով և այլն, և այլն․․․
3․ «Չուլ սարքել ոստիկաններին»՝ ապացուցել, որ նրանք մի կողմից ի վիճակի չեն իրավիճակը կայունացնել իրավիճակն ու օրինականությունը պահպանել, մյուս կողմից էլ ոստիկաններին թասիբի գցելով կատաղացնել ու բախման մեջ մտցնել ժողովրդի հետ․ արդյունքում, ստանալ բազմակողմ կոնֆլիկտ՝ ոստիկան-ժողովուրդ առանցքով, որտեղ ժողովուրդն այլևս չի համար, թե "ոստիկանը մերն է" /հիշեք, թե ինչպես էին Իջևանի ցուցարարները հաճախ շեշտում՝ Նիկոլն ասել է՝ ոստիկանը մերն է․․․/, «հեղափոխության մեջ ավանդ ներդրածներն» էլ կհամարեն, թե փոշմանել են Փաշինյանի ու հեղափոխության համար մեկ տարի առաջ փողոց փակելու ու պայքէարելու համար, ոստիկանների մեջ էլ միգուցե գտնվեն մարդիկ, ովքեր կարոտաբաղձություն կունենան, թե նախկինում ժողովուրդն իրենցից վախենում, իրենց մուծվում էր, իսկ այժմ իրենք անպաշտպան և «չուլ են դարձել» ու կողմնակի եկամտից զրկվել Փաշինյանի պատճառով, այդպիսով կոնֆլիկտի հասնել Փաշինյանի ոու ուժայինների միջև․․․
4․ նմանատիպ «ծիծեռնակ» ակցիաները բազմապատկել՝ երկրում ստեղծել քաոսայնության պատրանք, որպեսզի ժողովուրդը «փոշմանի ու գա այն գիտակցության», թե Փաշինյանն էլ իրավիճակին չի տիրապետում ու պետք է հեռանա․․․
Թե այս ամենի ու պլանի հետ որքանով կապ ունեն ինտենսիվացած արտառոց միջադեպերը՝ նռնակի պայթյուն, հրդեհներ, թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները պարզեն։ Բայց որ Կոստյան պլանը վառել է, դա հաստատ է»։