Երեւանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաեւ այլ, այդ թվում նաեւ պարային կատարումներ:

Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով`  ներկաներին նաեւ դույլեր կտրամադրվեն: