2018 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:

Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչեւ հունիս` 31) որից 5-ինախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից 45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով:


ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամը:

Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված եւ դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:

Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`

• դատարան է ուղարկվել 50 քրեական գործ` 91 անձի նկատմամբ,

• վարույթը կարճվել է 35 քրեական գործով` 21 անձի նկատմամբ, որից 15-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը` պետությանը պատճառված վնասի վերականգնման (1 անձ` «Նորֆոլկ») 2-ը՝ վաղեմության (2 անձ), 1-ը՝ մահվան (1 անձ), 1-ը՝ իրադրության փոփոխման (1 անձ), 1-ը՝ ընդհանուր դրույթների մասի (1 անձ), իսկ 12-ը` 2018թ. համաներման ակտի ընդունման (13 անձ) հիմքերով,

• վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից 12-ը հետախուզման (թվով 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում), 6-ը` անձն անհայտ լինելու, իսկ 1-ը՝ (1 անձ) ծանր հիվանդ լինելու հիմքերով,

• 123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար,

• 24 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի,

• 155 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է,

• 374 նյութերից 9-ն ուղարկվել է ըստ ենթակայության:

Համեմատության համար նշենք, որ, 01.01.2018թ. մինչեւ 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է 95 քրեական գործ, վերսկսվել է 11 քրեական գործի վարույթ, 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:

Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու եւ հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:

Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված եւ դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը` 600.000 ՀՀ դրամ։

Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:

Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ` 83 անձի նկատմամբ, որից`

• դատարան է ուղարկվել 39 քրեական գործ` 71 անձի նկատմամբ,

• վարույթը կարճվել է 6 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից 3-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը՝ վաղեմության (1 անձ):

• վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 9 անձի նկատմամբ, որից 9-ը հետախուզման` թվով 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 10-ը` անձը անհայտ լինելու հիմքերով,

• 18 քրեական գործ փոխանցվել է դատախազություն` ըստ ենթակայության,

• 7 գործ միացվել է ՔԴ վարույթում քննվող այլ քրեական գործերի,

• 75 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է,

• 111 նյութերից 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության: