Սթենդ-ափ կատակերգու, ազգությամբ հնդիկ Մանջունաթհ Նայդուն Դուբայում՝ բեմում ելույթի ժամանակ, մահացել է սրտի հանկարծակի կանգից: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Կատակերգուն ելույթ է ունեցել վերջինը: Հանկարծ նա կարճ դադար է առել ու հանդիսատեսին ասել է, որ լավ չի զգում:
Վայրկյաններ անց նա նստեղ է բեմում դրված նստարանի վրա, որից վրայից ընկել է հատակին: Սկզբում հանդիսատեսը կարծել է, որ տեղի ունեցածն ընդամենը ներկայացման մաս է:
Որոշ ժամանակ անց բեմ են վազել հյուրանոցի աշխատակիցներն ու փորձել առաջին բուժօգնություն ցուցաբերել դերասանին: Նրան փրկել չեն կարողացել նույնիսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները։
Նայդուն 36 տարեկան էր: Պրոֆեսիոնալ սթենդ-ափով սկսել էր զբաղվել 5 տարի առաջ: