Նոր Զելանդիայի 30-ամյա քաղաքացի Նատաշ Հարիսը մահացել է կոկո-կոլայի մահացու քանակ օգտագործելու պատճառով: Գրում է Nine News-ը:
Բժիշկների խոսքերով` 8 երեխաների մայրը մահացել է սրտի նոպայից, որի պատճառն այն էր, որ կինը ամեն օր խմում էր մոտ 10 լիտր կոկա-կոլա: Ավելի վաղ հայտնել են, որ Նոր Զելանդիայի բնակչուհուն գտել են իր համաբնակչի հետ 2010 թվականի փետրվարի 30-ին սեփական լոգասենյակի հատակին: Հարիսը ագահաբար օդն էր շնչում: Ընկերը շտապօգնություն է կանչել, սակայն այն շատ ուշ է եկել:
Այս գործի հետաքննությունը տևել է 3 տարի, սակայն կոկա-կոլա ընկերությունը մինչև հիմա հերքում է, որ այդ ընմելիքը նման հետևանք կարող է ունենալ: Նրանք պնդում են, որ Հարիսը առողջ ապրելակերպ չի վարել և նրա մահվան պատճառը կարող է այլ լինել:
Բժիշկները նաև նշել են, որ մինչև մահը կնոջ բոլոր ատամները թափվել էին: