Իտալացի կաթոլիկները քննադատում են Facebook-ը հավատացյալների զգացմունքները վիրավորող հրապարակումը: Շուրջ 2 հազար մարդ հավանել են Virgin Mary should have aborted էջը, որը թարգմանաբար նշանակում է «Կույս Մարիամը պետք է աբորտ աներ»: Լուսանկարում պատկերված է Մարիան, որը համոզում է Հովսեփին, որ իր երեխան այլ տղամարդուց չէ, այլ նրան Աստվածն է ուղարկել: Այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը:

«Ոչ քրիստոնեաֆոբիային» կազմակերպության ակտիվիստները դիմել են Facebook-ի ղեկավարությանը: Նրանք բողոքել են, որ այս հրապարակումը վիրավորում է կաթոլիկների զգացմունքները: Սոցցանցի ղեկավարությունը արձագանքել է իրեն հղված դիմումին և խոստացել է ստուգել հրապարակման բովանդակությունը: Արդյունքում Facebook-ում հայտարարել են, որ ոչինչ չի կարող վնասել կաթոլիկներին հրապարակման բովանդակության մեջ: