Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն աշխատանքի է ընդունել վեցամյա Մագոմեդ-Էմի Գազիևին, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
Երեխայի ծնողները համացանցում տեսահոլովակ էին հրապարակել այն մասին, որ տղան ցանկանում է պաշտպանել չեչեն առաջնորդին: Տեսանյութից հետո Կադիրովը որոշել է Գազիևի երազանքն իրականություն դարձնել:
«Այսօրվանից չեմ մտահոգվի որևէ բանի մասին: Ես ունեմ պրոֆեսիոնալ պահապան, ում նմանն աշխարհում չկա»,- գրել է նա՝ Instagram-ում:
Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ չնայած տարիքին, երեխան լի է «քաջությամբ, վճռականությամբ ու խիզախությամբ» և պատրաստ է կանգնել իր կողքին:
Ախմատ Կադիրովի հիմնադրամից տղային տրվել է հանդերձանք, իսկ խաղալիքների խանութից նրա համար գնել են խաղալիք զենքեր: