Forbes ամսագիրը հրապարակել է ամենաազդեցիկ դերասանուհիների վարկանիշային աղյուսակը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է Անջելինա Ջոլին:

Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչու է նա դուրս մնացել իր կարիերայից մի քանի ամսվա ընթացքում: Նա նշել է, որ նա ժամանակ է անցկացրել իր ընտանիքի հետ և ուղակի ժամանակավոր ընդմիջում է վերցրել իր անընդհատ աշխատանքում:

Դերասանուհին կրծքավանդակի վիրաբուժության է ենթարկվել, քանի որ նրա մոտ հայտնբերել էին վտանգավոր գեն կրծքավանդակի քաղցկեղի առաջացման համար:

Նա ամենաազդեցիկ դերասանուհի է ճանաչվել իր 33 միլիոն դոլար եկամուտի համար: Այդ եկամուտների մեծ մասը նա վաստակել է Դիսնեի նոր «Քնած գեղեցկուհին» ֆիլմում Մալֆիցիենտի դերի համար:  

 Ամենաազդեցիկ դերասանուհիների ցուցակում երկրորդը համարվել է նորեկ Ջենիֆեր Լորենսը: Նա իր նորամուտը նշել է 2012 թվականին Քաղցած խաղեր կինոնկարով, որը ստացել է 690 միլիոն դոլար, որը դարձել է ամենաշատ վաստակած ֆիլմը: Լուրենսը վարձատրվեց 1 միլիոն դոլար կինյում իր դերի համար:

Երորդը տեղը զբաղեցրել է Ջենիֆեր Էնիսթոնը, չորրորդը՝ Էրիստեն Ստյուարտ, հինգերորդը՝ Գվինեթ Փելթրոու, վեցերորդը՝ Մերիլ Սթրիփը, յոթերորդը՝ Էմմա Սթոն, ութերորդը՝ Շերին Սթոնը, իներորդը՝ Միլա Կունիսը, տասերորդը՝ Սանդրա Բալոքը: