Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կղեկավարի «Այրոն մեն փրոդաքշնզ» փրոմոութերական ընկերությունը«-այս մասին գրում է Փաստինֆոն:

 Նրա ղեկավարությամբ հանդես կգա կաշվե ձեռնոցի 17 վարպետ, այդ թվում, 6-ը Դոմինիկյան հանրապետությունից, իսկ 5-ը՝ Կուբայից: Ընկերությունը կոչվում էր «Էքուինիթի սփորթս», սակայն աշխարհի նախկին չեմպիոնի գալով փոխել է անվանումը:

«Ցանկանում էի ղեկավարել որևէ փրոմոութերական ընկերություն, բայց այնպիսին, որը երիտասարդներին հռչակավոր դառնալու հնարավորություն է ընձեռում: Կարծում եմ, այս ընկերությունը աշխատում է իմ նախկին մարզիչ Կաս դ՛Ամատոյի ոճով: Հենց նա փողոցից ինձ բերեց մարզադահլիճ և դարձրեց աշխարհի չեմպիոն»,- նշել է Թայսոնը