ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ անկեղծորեն խոսել այն թեմաների շուրջ, որոնք ձեզ անհանգստացնում են:

ՑԼԵՐ

Այսօր ճակատագիրը հնարավորություն կընձեռի ձեզ գտնել ձեր անձնական երջանկությունը կամ էլ համոզվել, որ դուք այն վաղուց ունեիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ օր է, որպեսզի ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր ամենանվիրական երազանքներով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հաջողությունը կլինի ձեր կողմից, եւ դուք խոշոր գումար կշահեք: Աստղերը խորհուրդ են տալիս այդ գումարով սիրելիին նվեր գնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հասկացողության հրաշքներ կցուցադրի: Դուք կզարմանաք` պարզելով, թե որքան նրբանկատ է նա ձեր հանդեպ:

ԿՈՒՅՍԵՐ

Որքան էլ շատ ընկերներ ունենաք, ձեր սիրելին ամենաթանկ բանն է, որը դուք ունեք, այդ իսկ պատճառով դուք պետք է պահպանեք նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մտածեք նրա ստամոքսի պահանջները բավարարելու մասին։ Հետեւաբար, սիրելին զարմացնելու համար համեղ ուտեստ պատրաստեք, եւ թող նա հիանա ձեր խոհարարական հմտություններով։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի տրամադրությունը կախված է լինելու նրանից, թե ինչպես եք ձեզ զգալու։ Իսկ դա նշանակում է, որ ձեր տան մթնոլորտն ու մտերիմների տրամադրությունը հենց ձեր ձեռքերում է։ Հիշեք այս մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հուլիսի 30-ին սիրելի անձնավորությունը ձեր խոսքերը այլ կերպ է հասկանալու։ Այնպիսի տպավորություն կլինի, ասես, նա իր առջեւ նպատակ է դրել ձեզ չընկալել ու հակառակվել։ Դե ինչ, իմանալով այդ մասին՝ ճիշտ բառեր եւ մոտեցում ընտրեք նրա հետ զրուցելիս։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հիշեք ձեր առաջին հանդիպումը։ Ամեն ինչ այնքան ռոմանտիկ էր, այնքան եթերային ու նուրբ... փորձեք նույնը կրկնել այսօր։ Միասին գնացեք նույն սրճարանը, ուր առաջին անգամ միասին եք այցելել։ Զբոսնեք նույն փողոցներում, պաղպաղակ կերեք։ Այդպես դուք ավելի կմտերմանաք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա ձեզ ինչ-որ կարեւոր եւ արժեքավոր բան պատմել իր եւ իր հայացքների մասին։ Միգուցե ձեր կարծիքներն այս հարցում այդքան էլ չհամընկնեն, բայց աստղերը հուշում են, որ ցանկացած պարագայում պետք է լսել նրան։

ՁԿՆԵՐ

Շատ նրբազգաց ու նեղացկոտ եք լինելու, ինչը բարկացնելու է ձեր սիրելի էակին։ Հետեւաբար, փորձեք նրա հետ որքան հնարավոր է քիչ շփվել, հատկապես եթե ձեզ մոտ չի ստացվում զսպել զգացմունքները։ Այլապես վաղը զղջալու եք, թե ինչու եք վիրավորվել նրա այս կամ այն արտահայտությունից, բայց արդեն շատ ուշ է լինելու։