Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածել է Վրաստանի քաղաքացի Դ.Ա.-ն։
Նա պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության պետ Մամուկա Չելիձեն։
Տեսանյութն ապօրինի կերպով նկարահանվել է թաքնված տեսախցիկով՝ 2012 թվականի մայիսին։ Դրա համար 2016 թվականին Վրաստանի կառավարության որոշ բարձրաստիճան անձինք են դատապարտվել։ Սկանդալային տեսանյութը համացանցում սկսել են տարածել հունվարի 28-ին։ Այս պահին դրա պահպանման ու սոցցանցերով և բջջային հավելվածներով զանգվածային տարածման համար 19 մարդ է ձերբակալվել։
«Տեսանյութը 2019 թվականի հունվարին տարածել է Վրաստանի քաղաքացի Դ.Ա.–ն, որը պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Նա համացանցում այն տարածել է Հայաստանից։ Տեսանյութը նրան Facebook–ի մեսենջերով ուղարկել է Ռուսաստանի քաղաքացի Մ.Դ.–ն», –ասաց Չելիձեն։
Նա ընդգծեց, որ այս ամենը պարզվել է Հայաստանի իրավապահների հետ համագործակցության շնորհիվ։ Մեղադրյալին պատկանող հեռախոսն առգրավվել է, ֆոնո և տեսասկոպիկ, դիմանկարային ու տեղեկատվական–տեխնոլոգիական փորձաքննություններ են անցկացվել։ Արդյունքում պարզվել է, որ տեսանյութը հենց այդ սարքից է տարածվել։
Դ.Ա.–ին ու Մ.Դ.–ին արդեն մեղադրանքներ են ներկայացվել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն տարածելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց համար որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Գործի քննությունը շարունակվում է։
Աղբյուրը` armeniasputnik.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					