Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ  Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ:

Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես`

Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Վահագն Խաչատրյանին` տնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար

Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար

Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար

Արեգ Գեւորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ հանձնաժողովների կանոնակարգերը եւ գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը եւ կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:

Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: