ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան երկուշաբթի օրը պաշտոնական հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքին:

Սպասվում է, որ հանդիպման շրջանակներում քննարկվելու են Ադրբեջան-ԵԱՀԿ համագործակցության, ԼՂՀ հակամարտության կարգավորման, ինչպես նաև երկկողմանի ադրբեջանա-ուկրաինական համագործակցության հարցեր: Նախատեսված է նաև Կոժարայի հանդիպումը նաև  ադրբեջանցի այլպաշտոնյաների հետ: