ԼրագրողԼիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զարմանալիորեն ոչ ոք չի հիշում (ավելի ճիշտ՝ չի հիշեցնում) 2004-ի ապրիլի 12-ի գիշերը։
Իսկ դա զարհուրելի գիշեր էր։ Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին այդ գիշեր սադիստաբար, որ նույնն է՝ քոչարյանաբար արյունլվիկ արեցին, բանտերը լցրեցին գազանաբար ծեծելով, ներխուժեցին Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության գրասենյակ՝ ջարդեցին ու փշրեցին ինչ կար-չկար։ Մի բարձրաստիճան ոստիկան Վազգեն Սարգսյանի լուսանկարը պատից հանեց, գցեց հատակին ու իր սմբակով կոխկռճեց լուսանկարը։ Որտե՞ղ է հիմա այդ ոստիկանը։
Գրասենյակից հավաքեցին բոլորին ու տարան ոստիկանական բաժանմունքներ։ Նրանց մեջ մի տասնյոթ տարեկան աղջնակ կար։ Մի բարձրաստիճան ոստիկան այդ երեխային ասել էր՝ հիմա որ հրամայեմ, բոլորը հերթով կմտնեն ու քեզ կբռնաբարեն... Որտե՞ղ է հիմա էդ բարձրաստիճան կենդանին։
Այդ գիշեր ոչ անհայտ Հովհաննես Վարյանը մատով ցույց էր տվել ՀԺ-ի լրագրող Հայկ Գեւորգյանին (այժմ՝ ԱԺ պատգամավոր) եւ հրամայել, որ նրան էլ տանեն ու ծեծեն։ Հրամանը կատարվել էր։ Հիմա որտե՞ղ է Հովհաննես Վարյանը։ Երեւի իր տասնյակից ավելի մեդալներն ու շքանշանները գրկած վայելում է «վաստակած» հանգիստը։
Ես այդ ժամանակ ՀԺ-ում էի աշխատում։ Մինչեւ առավոտյան ժամը հինգի կողմերը չէինք գտնում Հայկին։ Առավոտյան կողմ գտանք Նոր Նորքի հիվանդանոցում...
Դժվար թե Հայկը մոռացած լինի, ու ես էլ եմ շատ լավ հիշում նրա պատմածը... Նրան ծեծողները բոլորը ղարաբաղյան բարբառով էին հայհոյել։ Իսկ սա նշանակում է՝ Քոչարյանը հատուկ պատրաստված պատժիչ խումբ ուներ Արցախում, որոնք կազմուպատրաստ սպասել են, որ հենց իրենց Ռոբիկի աթոռը երերա, «ասլանբալասիները» հասնեն Երեւան ու ջարդներս տան։ Նույնն էլ արեցին Մարտի 1-ին։
«Միակ տղամարդու» երազանքն ազատասերներին «սատկացնելն» էր։ Այնքան էր ասել, որ ինքը «միակն» է, ինքն էլ էր սկսել հավատալ։
Ապրիլի 12-ը Մարտի 1-ի հրեշավոր ծրագրի գլխավոր փորձն էր։
...Ի դեպ, այդ ժամանակ դաշնակներն ու օրինացները կոալիցիայի անդամ էին։
Հ.Գ. Սրանք կցկտուր դրվագներ են այդ ահավոր արյունալի գիշերվա մասին։
Իզուր եք արխիվ նետել Քոչարյանի անիծյալ կյանքի այս «հերոսական» էջը»։