11 մարդ մահացել և 14 մարդ վիրավորվել են երկհարկանի հյուրանոցի փլվելու պատճառով Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Սեկունդարաբադ քաղաքում: Հնարավոր է City Light հյուրանոցի ավերակներում հնարավոր է գտնվում է շուրջ 40 մարդ:Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատներ:

Փրկարաներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 10 մարդու, սակայն դեռևս տասնյակ տուժածներ շարունակում են մնալ փլատակների տակ:

Ինչպես հայտնում է RT գործակալությունը` հղում կատարելով տեղական լրատվական միջոցներին, փլված շենքը ավելի քան 80 տարվա պատություն ունի: Դեռևս տեղի ունեցած պատճառները չեն պարզվել: Սակայն տեղական իշխանությունները դժբախտ պատահարի պատասխանատու են համարում հյուրանոցի սեփականտերերին:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք կան օտարերկրյա զբոսաշրջիկներ զոհվածների թվում: