Հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի դստերը` Փերիս Ջեքսոնին տեղափոխելու են հատուկ դժվար դեռահասների համար նախատեսված Diamond Ranch Academy դպրոց հիվանդանոցից անմիջապես դուրս գրվելուց հետո, որտեղ նա տեղափոխվել էր ինքնասպանության փորձից հետո: Այս մասին հայտնում է New York Post պարբերականը:

Հունիսի սկզբին 15 ամյա Փերիս Ջեքսոնը կռվել էր հարազատների հետ, որոնք արգելել էին նրան այցելել ռոք երաժիշտ Մաերիլին Մենսոնի համերգին, ինչի պատճառով աղջիկը փակվել էր լոգասենյակում և փորձել էր իր կյանքին վերջ տալ` կտրելով ձեռքի երակները, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց:

Աղջկան ինտերնատ ուղարկելու որոշումը ընդունել են մայրը` Դեբի Ռոուն և տատը Քեթրին Ջեքսոնը: Նրա կարծիքով դպրոցի հնարավորությունների մեջ է մտնում նաև որոշել նրա հոգեկան վիճակը և քայլեր ձեռնարկել անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, այնտեղ Փերիսը զրկված կլինի համացանցի և զանգվածային լրատվամիջոցների հասանելիությունից, որտեղ կարող են հայտնվել բացասական տեղեկատվություն նրա կամ նրա մահացած հոր մասին: