Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում Սիրուշոն մեղմ բռնել է ամուսնու ձեռքը, նրա աչքերը փակ են։ Իսկ ջերմ կադրին կից սիրված երգչուհին գրել է․ «Հիշում եմ՝ ինչպես սիրահարվեցինք․․․», ապա ավելացրել՝ «#SummerLove 2001» հեշթեգը։
Մեկնաբանությունների հատվածում Սիրուշոյի երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական, գեղեցիկ մեկնաբանություններ ու բարեմաղթանքներ են հղել ինչպես երգչուհուն, այնպես էլ նրա ամուսնուն։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Սիրուշոն սեւ վերնաշապիկ էր կրում, ծաղկավոր վերնազգեստ, կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Սիրուշոն մեղմ շպարով էր։ Իսկ ամառային կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ո՞ր թվականին է եղել ձեր #SummerLove-ը»։