Կարիճ: Ինքնավստահ են, հպարտ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երբեք ցույց չեն տա իրենց թուլությունը, չեն ցածրանա այն աստիճանի, որ վազեն տղամարդու ետևից:
Կին Կարիճները կարողանում են ղեկավարել իրենց, երբեք չեն կորցնում արժանապատվության զգացումը: Մեծ ներուժ ունեն, հպարտ պահվածք:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ուժեղ են, ինքնավստահ, ինքնաբավ: Հպարտ Խոյերը նաև շատ խոցելի են: Չեն կորցնում արժանապատվությունը, ներքին հանգստություն պահպանում, վերահսկում էմոցիաները:
Երբեք չեն հարմարվում որևէ մեկին: Չեն լողում ալիքի ուղղությամբ, միշտ պատրաստ են մարտահրավեր նետել ճակատագրին:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները թույլ չեն տա որևէ մեկին գրավել իրենց դիրքը: Առյուծները վառ, հպարտ ու ինքնավստահ կանայք են: Նրանք միշտ բազմաթիվ երկրպագուներ ունեն, շրջապատված են ուշադրությամբ:
Առյուծները հպարտ են, սովոր են, երբ իրենց սիրում են, պաշտում: Խարիզմատիկ են, ոչ ոքի թույլ չեն տալիս քննադատել իրենց, երբեք չեն կորցնում սեփական դեմքը:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հպարտ են, ուղիղ: Նրանք խելացի են, անկախ ու անկեղծ: Աղեղնավորների հետ հեշտ է, միևնույն ժամանակ՝ շատ դժվար. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն ենթարկվել որևէ մեկին:
Պայքարում են հանուն արդարության, մարտիկներ են, ովքեր սիրում են ազատությունը, անուղղելի իդեալիստ են, արժանապատիվ կանայք, ովքեր հիացնում են կարողությամբ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում:
Այծեղջյուր: Հպարտ կանայք են, ովքեր միշտ հավասարակշռված են, հանգիստ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց առջև մշտապես բարձր նպատակներ են դնում, պատրաստ են հասնել ցանկալի սոցիալական դրության:
Քչով չեն գոհանում, միշտ գիտեն՝ ինչ է իրենց հարկավոր: Այծեղջյուր կանայք հասարակության շրջանում ցույց չեն տալիս էմոցիաները, միշտ արժանապատիվ վարքագիծ են դրսևորում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					