«Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է: Գյումրիից Մարիամը վիրավորլ է Փաշինյանին: Այս երկրի քարոզչական մեդիադաշտը փորձում է իր հանրությանը ներկայացնել , թե ինչպես է խափվել Հայ ժողովուրդը և մեջբերում է Մարիամի խոսքը: Իսկ երբ նայում ես ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի քոմենթները , հասկանում ես, որ շատ ավելի ադեկվատ են , քան իրենց քաղաքական և ռազմական ղեկավարությունը: Մի քանի մեջբերում սոցցանցերի օգտատերերի ադրբեջանական տիրույթից.
« Մեզ մոտ Ալիևին անգամ չենք կարող մոտենալ, ուր թե մնաց ասենք, որ խափում է մեզ»:
« Ադրբեջանում ժողովուրդին լցնում են վանդակների մեջ , դրոշները տալիս ձեռքներն ու պարտադրում գոչել՝ մեր փրկիչ, մեր հայր, և անցնում է որդի Ալիևը»:
« Չեմ հավատում, որ սա կատարվում է մեր հարևան երկրում, կանգնել երկրի ղեկավարի դեմը , նայել նրա աչքերին և ասել, որ սուտասան է, որ խափում է, մեզ մոտ տեղն ու տեղը կգնդակահարեին թիկնապահները»:
« Ես նախանձում եմ Հայաստանին»:
Եվ այս տրամադրության մեջ բազմաթիվ մեկնաբանություններ: Ադրբեջանական մեդիադաշտում այդ նյութի վիդիոտարբերակի տարածումը քարոզչական նպատակներով լրիվ այլ արդյունք է տվել և այժմ իշխանական մեդիան փորձում է հեռացնել նյութը մեկնաբանություններով: