Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մահվան դատապարտված բանտարկյալները երազում էին փախչել այս վայրից, սակայն այժմ սուր զգացումների սիրահարները պատրաստ են վճարել, որպեսզի անցկացնեն գիշերը Լատվիայի Կարոստա բանտում, որը վերածվել է թեմատիկ հյրուանոցի:
Հյուրանոցի հյուրերը կարող են վայելել «խորհրդային շրջանի ձերբակալվածների ամբողջ փորձը»: Նրանց սպասվում է ձերբակալվածների բղավոցներ, նախազգուշական կրակոցներ, գիշերները բանտային անկողիններ և ապուր: Այս ամբողջ ծախսը կազմում է 16 դոլար: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Հյուրանոցի հաճախորդները համարներում տեղավորումից առաջ ստորագրում են պայմանագիր, որտեղ հաստատում են, որ թույլատրում են հյուրանոցի աշխատակիցներին իրենց հետ վարվել ձերբակալվածների նման., իրենց նկատմամբ կիրառել վիրավորական արտահայտություններ և ֆիզիկակական ուժ:
Այս շինությունը կառուցվել է 1900 թվականին և սկզբում օգտագործվում էր որպես հիվանդանոց, սակայն 20-րդ դարի մեծ մասը այն օգտագործվել է ռազմագերիների համար` սկզբում նացիստների, իսկ այնուհետև նաև խորհրդային զինծառայողների համար, որոնցից շատերը գնդակահարվել են: Շինության հին պատերի վրա դեռևս պահպանված են նրանց կյանքի վերջին գրությունները: Վերջին ձերբակալվածները այստեղից տեղափոխվել են 1997 թվականին: