Հայաստանի հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր վաղ առավոտյան Երևանից մեկնել է Դորտմունդ վերջին մանրամասները պարզելու և գերմանական ակումբի հետ պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին հայտնում է Спорт Экспресс-ը հղում կատարելով գերմանական Der Westen-ին:
Ինչպես նշում է գերմանական պարբերականը «տրանսֆերի արքան» այսօր երեկոյան առաջին անգամ կմասնակցի բարեգործական խաղի Մագդաբերգում: Բորուսիայում հայ ֆուտբոլիստը ստանալու է 10 համարի մարզաշապիկը: