Թռչող սարքը նկարահանել է եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռը, որում հայեր են եղել (տեսանյութ)
«Ուրալյան ավիաընկերությանը» պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի Ռիբինսկոյե գյուղի մոտ։ Սիմֆերոպոլ մեկնող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է, այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, որոնք ընկել են ինքնաթիռի շարժիչի մեջ: Շարժիչներից մեկը սկվսել է այրվել։
Օդանավում եղել է 226 ուղևոր, այդ թվում 6 երեխա, և անձնակազմի 7 անդամ։ Օդաչուները որոշել են վթարային վայրէջք կատար եգիպտացորենի դաշտում։ Այնուհետև նրանք տարհանվել են այդտեղից։ Տեսանկարահանող սարքի կատարած կադրերում երևում է, թե ինչպես է օդանավաը վայրէջք կատարել դաշտում, իսկ նրա կողքին հրշեջ մեքենաներ են։ Վթարային վայրէջքից վիրավորվել է 10 մարդ, սակայն, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան։
Նշենք, որ օդանավում եղել են հայեր։ Նրանք են՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Արթուր, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Ղահրամանով (Каграманов) Արթուր, Ղահրամանով Գրիգորի, Ղահրամանովա Ագնեսա, Ղահրամանովա Դիանա, Ղահրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վերա: