Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններս հաղորդում են, թե հայ զինծառայողը պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհություններ չի ունեցել:
Արայիկ Ղազարյանը թարգմանչի օգնությամբ հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից: Ղազարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նաև հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում և որևէ բողոք չունի: