2019 թվականի հուլիսը մարդկության պատմության մեջ կմնա որպես վերջին 140 տարվա ընթացքում ամենաշոգ ամիսը, հայտարարել են ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ղեկավարման ազգային ծառայության մասնագետները:


Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 0,95 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարում գրանցված միջին ջերմաստճանից: Ջերմաստիճանային ռեկորդը 2016 թվականին էր գրանցվել:

Ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել Հյուսիսիային Ամերիկայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայի հարավում, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ատլանտյան օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային և արևմտյան ափերում:

Ռեկորդային շոգի պատճառով Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերն ռեկորդային արագությամբ հալչում են: