Ամերիկացի լրագրողը զոհվել է հերթական ռեպորտաժի նկարահանումների ժամանակ:
Ինչպես հայտնում է NBC-ն, 53-ամյա լրագրող Նենսի Փարքերը նկարահանելիս է եղել, թե ինչպես է օդաչուն ինքնաթիռով բարդ հնարքներ կատարում։ Հենց նկարահանումների ժամանակ ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Լրագրողն ու օդաչուն զոհվել են: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, Նոր Օռլեանում: Հաղորդվում է, որ Փարքերն իր գործունեության ընթացքում 5 անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել:
Նրա գործընկերները ցավակցություն են հայտնել հարազատներին: Ինքնաթիռի վթարման պատճառները պարզվում են։