Երեք շաբաթ առաջ ամերիկյան ամենահայտնի ռեալիթի շուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը առաջին անգամ դարձան երջանիկ ծնողներ:
Մինչև այժմ զույգը դեռևս մամուլին չի տրամադրել իրենց դստեր Նոլիի լուսանկարներից: Զույգը նշել էր, որ նրանք չեն ցանկանում օգտագործել իրենց աղջկան որպես եկամուտի աղբյուրի:
Սակայն դա հնարավոր չէ ասել Քիմի մայր Քրիս Ջեների վերաբերյալ: Կինը մտադրված է համոզել իր դստերը և փեսային վաճառել թոռան լուսանկարը:Սակայն հայտնի ռեփերը Քիմի մոր գլխավոր հակառակորդներից է այս հարցում: Չնայած դրան ձեռներեց կնոջը հաջողվել է համոզել իր փեսային վաճառել երեխայի լուսանկարը` հայտարարելով, որ Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ աստղային զույգին հաջողվել է իրենց նորածին զույգի լուսանկարները ԶԼՄ-ներին վաճառել 14 մլն դոլարով:
Հենց լրտավական միջոցներին հայտնի դարձավ Քիմի հղիության մասին, վերջիններս հանդես եկան առաջարկությամբ գնել լուսանկարները: Այժմ նորածին երեխայի լուսանկարի գինը Քիմի կողմից առաջարկվող 4 միլիոն դոլար է: Լրատվական միջոցների բոլոր առաջարկությունները քննում է անձամբ Քիմի մայրը: Հայտնի է դարձել, որ Քիմը և Քանիեն պատրաստվում են պայմանագիր ստորագրել հայտնի ամսագրերից մեկի հետ: