Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ: Մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:
Այժմ հավաքականը մարզումներ է անցկացնում Հայաստանում, այնուհետև մարզումները կշարունակի Ուկրաինայում, որտեղից էլ կմեկնի Թաիլանդ: